Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Մարտ

Արարատբանկը երկամսյա «վարկային արձակուրդ»  է տրամադրում իր հաճախորդներին

Արարատբանկը երկամսյա «վարկային արձակուրդ»  է տրամադրում իր հաճախորդներին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատբանկի վարչության որոշմամբ՝ ստեղծված իրավիճակում բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից խուսափելու, և հաճախորդներին իրենց բանկային գործարքների հետ կապված  անհանգստությունից զերծ պահելու  նպատակով՝  Արարատբանկն  առաջարկում է ՝

Բանկի ֆիզիկական և իրավաբանական  անձ, ինչպես նաև  անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդներին, ցանկության դեպքում, տրամադրել «վարկային արձակուրդ»՝  ս.թ.մարտի 16-ից՝ երկու ամիս ժամկետով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արարատբանկից, «վարկային արձակուրդը»  ենթադրում  է վարկերի մայր գումարների և հաշվեգրված տոկոսների  հետաձգում (տարաժամկետում) մինչև երկու ամիս ժամկետով։

«Տեղեկացնում ենք, որ «վարկային արձակուրդը» չպետք է նույնականացնել տոկոսների դադարեցման կամ զիջման հետ։

Հարցերի համար զանգահարել սպասարկող մասնաճյուղ, հեռախոսային կենտրոն, իսկ անհրաժեշտության դեպքում նաև՝ բանկի համապատասխան ստորաբաժանում 

հղումը՝

Մասնաճյուղեր՝ https://www.araratbank.am/hy/branches

Հեռախոսային կենտրոն  +374 10-59-23-23

Կորպորատիվ գործառնությունների դեպարտամենտ +374 10-54-79-81, 010-54-66-42, 010-54-66-43

Մանրածախ գործառնությունների վարչություն +374 10 -54 79 63

 

Հորդորում ենք

Արագ դրամական փոխանցումներ ստացող բոլոր հաճախորդներին՝ օգտվել դրամական փոխանցումների համար բանկում գործող անկանխիկ համակարգից՝ անվճար  պլաստիկ քարտի միջոցով։ Դրանք ձեռք բերելու համար, ընդամենը, պետք է  զանգահարել  մոտակա մասնաճյուղ կամ հեռախոսային կենտրոն և բանավոր հանձնարարություն տալ՝  քարտ ստանալու համար։ Միջազգային դրամական փոխանցումների համակարգերով Ձեզ փոխանցված գումարները կմուտքագրվեն Ձեր քարտային հաշվին:

հղումը՝

Մասնաճյուղեր՝ https://www.araratbank.am/hy/branches

 

ԱՐԱՐԱՏՄոբայլ հավելվածի միջոցով օգտվել առցանց բանկային ծառայություններից։ Ակտիվացնելով բանկային քարտի 3D Secure համակարգը հաճախորդը կարող է ներբեռնել հավելվածը, գրանցվել և առանց բանկ այցելելու  իրականացնել   կոմունալ և բջջային կապի վճարումներ, վարկերի ստացում և մարում, դրամական փոխանցումներ ՀՀ տարածքում,  քարտից-քարտ փոխանցումներ, ավանդի համալրում և ներդրում, ՃՈ տուգանքների մասին տեղեկատվության ստացում, վճարում և այլն։

ԱՐԱՐԱՏՄոբայլ հավելվածը հնարավոր է ներբեռնել հետևյալ օնլայն հարթակներից.

App Store: https://lop.by/P6F
Google Play: 
https://lop.by/P6E

Կոնտակտային հեռախոսահամար +374 43 00-44-31; +374 10 59-23-19»,- ասվում է հաղորդագրության մեջ։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ