Միջազգային

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 93-ի

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 93-ի

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսով վարակվածների թիվը Ռուսաստանում մեկ օրում ավելացել Է 30-ով եւ հասել 93-ի: Այդ մասին մարտի 16-ին հայտնել Է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան՝ ելույթ ունենալով կառավարությանն առընթեր կորոնավիրուսի տարածման հակազդման համակարգող խորհրդի նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Ռուսաստանի Դաշնությունում ներկայում, հաշվի առնելով այսօրվա վիճակագրությունը, գրանցվել Է 93 հիվանդացած, նրանցից չորսն ապաքինվել ու դուրս են գրվել: 79 մարդ գտնվում Է ստացիոնարում, նրանցից 57-ի մոտ հիվանդությունն ընթանում Է թեթեւ ձեւով՝ առանց որեւիցե ախտանշանի»,-ասել Է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում