Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում առաջին կամավորը կստանա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձնական դեղաչափը

 ԱՄՆ-ում առաջին կամավորը կստանա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձնական դեղաչափը
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսից պաշտպանության համար պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին մասնակիցը փորձնական դեղաչափը կստանա մարտի 16-ին, հաղորդել Է AP գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սիեթլի Kaiser Permanente Washington Health Research Institute հետազոտական ինստիտուտում փորձարկումները կանցկացվեն 45 երիտասարդ, առողջ կամավորների վրա պատվաստանյութի տարբեր դեղաչափերով, որը մշակել են ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտը (NIH) եւ Moderna Inc. ընկերությունը:
Առողջապահության բնագավառի աղբյուրները նշում են, որ պոտենցիալ պատվաստանյութի լիարժեք ներդրման համար կպահանջվի 12-ից մինչեւ 18 ամիս:
«Գիտափորձի մասնակիցների վարակման հավանանականությունը բացառված Է, քանի որ նմուշները վիրուս չեն պարունակում: Փորձարկման խնդիրն Է՝ համոզվել, որ պատվաստանյութերը լուրջ կողմնակի հետեւանքներ չունեն, ինչից հետո կարելի կլինի ձեռնամուխ լինել ավելի լայն փորձարկումների»,- նշում Է գործակալության աղբյուրը:
Բացի դրանից, Inovio Pharmaceuticals ընկերությունը փորձում Է իր պատվաստանյութի փորձարկումները մի քանի տասնյակ կամավորների մասնակցությամբ սկսել հաջորդ ամսին Փենսիլվանիայի համալսարանում եւ Միսուրիի նահանգի Քանզաս Սիթի փորձարարական կենտրոնում, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am