ԱՄՆ-ն արտակարգ դրություն է հայտարարել կորոնավիրուսի պատճառով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրում արտակարգ դրություն է հայտարարել նոր տիպի կորոնավիրուսի պատճառով։ Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով«Վեդոմոստի»-ն, նա հանձնարարել է բացել արտակարգ կենտրոններ յուրաքանչյուր նահանգում, իսկ հիվանդանոցներին՝ մշակել ու կիրառել արտակարգ իրավիճակներում գործողությունների պլան։
Մարտի 13-ի դրությամբ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1629 դեպք, 41 մարդ մահացել է։