Միջազգային

Չինաստանում մեկ օրում կորոնավիրուսից 1318 մարդ Է ապաքինվել

2 րոպեի ընթերցում

Չինաստանում մեկ օրում կորոնավիրուսից 1318 մարդ Է ապաքինվել
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում վերջին 24 ժամվա ընթացքում նոր կորոնավիրուսից զոհերի թիվն աճել Է յոթով, վարակվածների թիվն ավելացել Է ութով, ապաքինվել Է եւս 1318 մարդ: Այդ մասին մարտի 13-ին հայտնել Է ՉԺՀ-ի հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Կոմիտեի տվյալներով՝ ախտահարվածների թիվը կորոնավիրուսի հարուցած հիվանդության տարածման ողջ ժամանակաշրջանում հասել Է 80 հազար 813-ի, նրանցից ապաքինվել են 64 հազար111-ը, մահացել Է 3176 մարդ: Ինչպես նշել են պետկոմիտեում, Հուբեյի կենտրոնական նահանգում, որտեղ շարունակվում Է հիվանդության գլխավոր օջախի վերացումը, վերջին 24 ժամվա ընթացքում վարակվել Է հինգ մարդ, բոլորն Էլ Ուհանում: Նահանգում հիվանդացածների ընդհանուր թիվը հասել Է 66 հազար 786-ի: Մահվան դեպքերը Հուբեյում անցած օրվա ընթացքում ավելացել են վեցով (բոլորն Էլ Ուհանում)՝ մինչեւ 3062: ապաքինվածների թիվն ավելացել Է 1255-ով՝ մինչեւ 51 հազար 553: Մյուս երկրներից կորոնավիրուսով վարակման բերովի դեպքերի ընդհանուր թվաքանակը Չինաստանում հասել Է 878-ի: Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկումն արձանագրվել Է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել Է համավարակ: ՉԺՀ-ի սահմաններից դուրս ամենից շատ վարակվածներ կան Իտալիայում, Հարավային Կորեայում եւ Իրանում: Ախտահարման դեպքեր են հայտնաբերվել ավելի քան 100 երկրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում