Միջազգային

Հոնկոնգյան թերթը նշել Է կորոնավիրուսի դեմ պայքարում Չինաստանի հաջողության բանալին

1 րոպեի ընթերցում

Հոնկոնգյան թերթը նշել Է կորոնավիրուսի դեմ պայքարում Չինաստանի հաջողության բանալին

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի դեմ պայքարում Չինաստանի կառավարության հաջողությունը բացատրվում Է նրանով, որ նա ստանձնեց հիվանդների անալիզների եւ բուժման ծախսերի մեծ մասը: Այդ մասին գրել Է South China Morning Post-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պացիենտի համար կորոնավիրուսի թեստը արժեր շուրջ 370 յուան (53 դոլար), նշել Է հրատարակությունը: «Չինաստանը կարող Է այս հիվանդության դեմ պայքարի մեկ կարեւոր դաս տալ մյուս կառավարություններին. պատրաստ եղեք վճարելու, որպեսզի պացիենտները ժամանակին թեստավորվեն ու բուժում ստանան»,- գրում Է հրատարակությունը:

Թերթը նշում Է, որ Չինաստանում կիրառվել են նաեւ բուժման թանկարժեք մեթոդներ, այդ թվում՝ արտամարմնական մեմբրանային թթվածնարարումը: Դա պացիենտի արյան արհեստական հագեցումն Է թթվածնով, որը շնչառության դժվարություններ ունի: Բուժընթացի ծախսերը փակել Է կառավարությունը, որը 110,48 միլիարդ յուան (ավելի քան 15 միլիարդ դոլար) Է հատկացրել բուժմանը, բժշկական անձնակազմի համար սուբսիդիաներին եւ սարքավորանքին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում