Կորոնավիրուս է հայտնաբերվել Մեծ Բրիտանիայի առողջապահության փոխնախարարի մոտ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի առողջապահության փոխնախարար Նադին Դորիսը հայտնել Է, որ իր մոտ Covid-19 կորոնավիրուս Է հայտնաբերվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նա տարածված հայտարարության մեջ տեղեկացրել Է, որ գտնվում Է տանը կարանտինում եւ դադարեցրել Է բոլոր շփումները, աստիճանաբար ապաքինվում Է:
Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում են Մեծ Բրիտանիայի զանգվածային լրատվամիջոցները, անցած շաբաթ Դորիսը բազմաթիվ հանդիպումներ եւ շփումներ Է ունեցել խորհրդարնում, իսկ նաօրյակին հանդիպել եւ սեղմել Է երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնի ձեռքը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարդացեք հոդվածը` Русский