ՊՆ-ում քննարկել են ԲԿՄԱ-ի վերագործարկման վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը
12:26, 9 Մարտ 2020
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ վարչական համալիրում մարտի 6-ին անցկացվել են քննարկումներ՝ կապված Բանակի կենտրոնական մարզական ակումբի վերագործարկման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագծի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի գլխավորությամբ անցկացված քննարկումներին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, շահագրգիռ գերատեսչությունների և մարզական տարբեր ֆեդերացիաների ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Բանակի կենտրոնական մարզական ակումբի կարգավիճակին և գործունեությանը, մարզական վաշտի կառուցվածքին, ինչպես նաև մարզիկ զինծառայողների ընտրությանը վերաբերող հարցերին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում