Միջազգային

Սիրիական բանակը Դամասկոս-Հալեպ մայրուղում հետ է մղում ահաբեկիչների հարվածները

1 րոպեի ընթերցում

Սիրիական բանակը Դամասկոս-Հալեպ մայրուղում հետ է մղում ահաբեկիչների հարվածները

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի կառավարական բանակը Դադիխ բնակավայրում, որը գտնվում է Իդլիբ նահանգի М5 մայրուղու վրա, հետ է մղում ահաբեկիչների հարձակումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացնում է «Ռիա-նովոստի»-ն:

Ահաբեկիչները փորձում են գրոհել բանակի առաջավոր դիրքերը: Կրակի տակ է գտնվում ինչպես մայրուղին, այնպես էլ Սարակեբ քաղաքի բնակավայրերի շրջակայքը: Ահաբեկիչների հիմնական հարվածներն ուղղված են Դադիխ բնակավայրին:

Սիրիական բանակի հրետանին հուժկու կրակ է բացել ահաբեկիչների տեխնիկայի և կենդանի ուժի ուղղությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում