Եվրահանձնաժողովը հաստատեց Ալբանիային եւ Հյուսիսային Մակեդոնիային ԵՄ ընդունելու հանձնարարականը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը մարտի 2-ին լրացուցիչ զեկույց Է հրապարակել Ալբանիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի վերաբերյալ՝ հաստատելով Եվրամիությանն անդամակցելու շուրջ այս երկրների հետ բանակցություններ սկսելու իր հանձնարարականը: Համապատասխան հայտարարությունը մարտի 2-ին արել Է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Անա Պիզոնիերոն, տեղեկացնում Է ,Արմենպրեսե-ը:
,Եվրահանձնաժողովը հրապարակել Է Ալբանիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի վերաբերյալ նորացված հաշվետվությունը, որում ասված Է, թե երկու երկրներն Էլ բարեփոխումների անցկացման վստահ առաջընթաց են արձանագրում: Եվրահանձնաժողովը, զեկույցի արդյունքներով, հաստատել Է անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հանձնարարականըե,-հայտարարել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարդացեք հոդվածը` Русский