Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Չինաստանը պատրաստ Է օգնություն ցուցաբերել Իրանին կորոնավիրուսի դեմ պայքարում

Չինաստանը պատրաստ Է օգնություն ցուցաբերել Իրանին կորոնավիրուսի դեմ պայքարում
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը պատրաստ Է ուժերի ներածին չափով օգնություն եւ աջակցություն ցուցաբերել Իրանին նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում: Այդ մասին փետրվարի 28-ին հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը:
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին 24 ժամվա ընթացքում ավելացել Է հարյուրով՝ հասնելով 388-ի, մահացել Է 34 մարդ: Առաջիկա օրերին կանխատեսվում Է վիրուսի հետագա տարածումը:
«Համաճարակը սահմաններ չունի: Չնայած այն բանին, որ Չինաստանում համաճարակաբանական իրադրությունը դեռեւս ծանր Է, մենք պատրաստ ենք ուժերի ներածին չափով օգնություն ու աջակցություն ցուցաբերել՝ իրանական կողմի կարիքներին համապատասխան: Ներկայում չինական կողմն արդեն Իրանին թեստերի խմբաքանակ Է փոխանցել վիրուսի հայտնաբերման համար»,-ասել Է Չժաո Լիցզյանը բրիֆինգում:
ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ երկրում անցած 24 ժամվա ընթացքում գրանցվել Է Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահվան 44 դեպք եւ հայտնաբերվել Է 327 նոր հիվանդացած: Դեկտեմբերից ի վեր կորոնավիրուսի զոհերի թիվը կազմել Է 2788, գրանցվել Է հիվանդանալու 78 հազար 824 դեպք:
Մահվան բոլոր դեպքերից 41-ը գրանցվել են վարակի տարածման Էպիկենտրոնում՝ Հուբեյի նահանգում:
Ընդամենը ներկայում երկրի հիվանդանոցներում բուժումը շարունակում Է 39,9 հազա մարդ, ավելի քան 7,95 հազար հիվանդների վիճակը գնահատվում Է՝ ծանր: Միեւնույն ժամանակ 36 հազարից ավելի մարդ ապաքինվել եւ դուրս Է գրվել բուժհիմնարկներից:
Պացիենտները, որոնց մոտ ապաքինումից հետո կրկին կորոնավիրուս Է հայտնաբերվել, այն չեն տարածում: Փետրվարի 28-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտնել Է ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի ներկայացուցիչ Գո Յանհունը:
«Չինաստանի մի քանի նահանգներում արձանագրվել են հիվանդանոցից դուրս գրված պացիենտների կրկին բժշկական օգնության դիմելու դեպքեր, որոնց մոտ վիրուսի ՌՆԹ-ի առկայության կրկնական թեստի արդյունքը եղել Է դրական,- Պետական կոմիտեի ներկայացուցչի խոսքը մեջբերում Է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:- Այդ հիվանդների զննումից հետո բժիշկները նրանց մոտ կորոնավիրուսի տարածման նշաններ չեն հայտնաբերել», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]