Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ն արտահերթ կոնսուլտացիաներ կանցկացնի Թուրքիայի պահանջով

ՆԱՏՕ-ն արտահերթ կոնսուլտացիաներ կանցկացնի Թուրքիայի պահանջով

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն փետրվարի 28-ին Թուրքիայի պահանջով արտահերթ կոնսուլտացիաներ կանցկացնի Իդլիբի շուրջ տեղեկատվության փոխանակման համար: Այդ մասին ասված Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հայտարարության մեջ, որը տարածել Է դաշինքի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հյուսիսատլանտյան խորհուրդը Թուրքիայի պահանջով դաշինքի 29 երկրների դեսպանների մակարդակով ուրբաթ օրը կանցկացնի հանդիպում՝ կոնսուլտացիաներ անցկացնելու Սիրիայի իրադրության շուրջ Վաշինգտոնի պայմանագրի չորրորդ հոդվածին համապատասխան»,-ասել Է նա:

Չորրորդ հոդվածը նախատեսում Է դաշինքի մասնակից յուրաքանչյուր երկրի իրավունքը ՆԱՏՕ-ի գծով գործընկերների հետ կոնսուլտացիաներ անցկացնելու այն դեպքում, եթե նա գտնում Է, որ իր անվտանգությունն սպառնալիքի տակ Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am