1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

1 միլիոնից ավելի հարավկորեացիներ նախագահի հրաժարականն են պահանջում COVID-19-ի տարածման պատճառով

1 միլիոնից ավելի հարավկորեացիներ նախագահի հրաժարականն են պահանջում 
COVID-19-ի տարածման պատճառով

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկ միլիոնից ավելի մարդ Է ստորագրել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինի հրաժարականի պահանջով հանրագիրը՝ երկրում կորոնավիրուսային վարակի բռնկմանը դիմակայելու անկարողության համար: Տեղական ժամանակով 13:00-ի (Երեւանի ժամանակով 08:00-ի) դրությամբ պետության ղեկավարի վարչակազմի կայքում զետեղված փաստաթուղթն ստորագրել Է 1,017 մլն մարդ: Դեռ նախօրյակին նրանց թիվը 500 հազար Էր:

Հանրագիրը խիստ քննադատություն Է բովանդակում Մուն Չժե Ինի հասցեին, որը, դրա հեղինակների կարծիքով, չկարողացավ արդյունավետ միջոցներ ձեռնարկել ինչպես երկիր վարակի ներթափանցումը կանխելու, այնպես Էլ Հարավային Կորեայում վիրուսի հայտնվելուց հետո դրա տարածումը զսպելու համար: Փաստաթուղթը կազմողները, մասնավորապես, կառավարությանը քննադատել են այն բանի համար, որ նա Չինաստանի հետ սահմանը չփակեց, երբ հիվանդության բռնկումը հարեւան երկրում վտանգավոր մասշտաբների Էր հասել:

Հանրագրի հեղինակները Մուն Չժե Ինին մեղադրել են այն բանում, որ նա պաշտպանել Է ոչ թե սեփական երկրի, այլ ՉԺՀ-ի շահերը: «Մուն Չժե Ինն իրեն այնպես Է պահում, ասես նա ոչ թե Հարավային Կորեայի, այլ Չինաստանի նախագահը լինի»,- նշվում Է տեքստում: «Չնայած Կորեայում բժշկական դիմակների դեֆիցիտին, Մուն Չժե Ինը 3 մլն դիմակ Է ուղարկել Չինաստան եւ ոչ մի միջոց չի ձեռնարկել դրանց գների աճը կանգնեցնելու համար»,- նշում են փաստաթղթի հեղինակները:

Ինչպես ավելի վաղ հայտնել Է KBS հեռուստաալիքը, այն դեպքում, եթե հանրագիրը հավաքի ավելի քան 200 հազար ստորագրություն, իշխանությունները պարտավոր են արձագանքել դրան: Տվյալ դեպքում դա պետք Է տեղի ունենա մարտի 4-ից ոչ ուշ: Կորեայի Հանրապետության առողջապահության նախարարությանն առընթեր հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնների կազմակերպությունը փետրվարի 27-ին հայտնել Է, որ երկրում գրանցվել Է նոր տիպի կորոնավիրուսով վարակման 171 նոր դեպք: Այդպիսով՝ Հարավային Կորեայում վարակվածների ընդհանուր թիվը հասել Է 1766-ի, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]