Միջազգային

ԵՄ-ի երկրներն իրավունք ունեն դադարեցնել Շենգենի գործողությունը կորոնավիրուսի պատճառով. ԵՀ

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ի երկրներն իրավունք ունեն դադարեցնել Շենգենի գործողությունը կորոնավիրուսի պատճառով. ԵՀ
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության (ԵՄ) երկրներն իրավունք ունեն, Շենգենյան օրենսգրքին համապատասխան, դադարեցնել մարդկանց ազատ տեղաշարժը եւ «վերականգնել ժամանակավոր սահմանային վերահսկողությունը կորոնավիրուսի բռնկման հետեւանքով հանրային առողջության սպառնալիքների կապակցությամբ»: Փետրվարի 25-ին այդ մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Դանա Սպինանտը:

«Սակայն, Եվրահանձնաժողովի տեսակետով, ցանկացած նման գործողություն պետք Է հիմնվի գիտական գնահատումների վրա եւ պետք Է համակարգվի Եվրամիության մակարդակով»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում