Միջազգային

Լոնդոնի դատարանում սկսվել են Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու շուրջ ունկնդրումները

2 րոպեի ընթերցում

Լոնդոնի դատարանում սկսվել են Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու շուրջ ունկնդրումները

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վուլիջի Թագավորական դատարանում փետրվարի 24-ին սկսվել են WikiLeaks կազմակերպության ստեղծող Ջուլիան Ասանժին Միացյալ Նահանգներին արտահանձնելու շուրջ հրապարակային ունկնդրումները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՏԱՍՍ-ի թղթակիցը Լոնդոնի հարավ - արեւելքում գտնվող դատարանի շենքից:

Դատական գործը, որն ամբողջ աշխարհում իրվապաշտպաններն արդեն սկզբունքորեն կարեւոր են համարել մտքերի արտահայտման ազատության եւ մամուլի ազատության ապագայի տեսակետից, անցնում Է դատավոր Վանեսա Բարայթսերի նախագահությամբ: Նա պետք Է որոշի, թե ավստրալացին կարող Է արդյոք տրվել ԱՄՆ-ին, որտեղ նրա նկատմամբ 18 քրեական մեղադրանք Է առաջադրված: Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը, մանավորապես, ավստրալացուն մեղադրում Է հանցագործությունների մեջ, որոնք կապված են գաղտնի տեղեկատվության՝ ԱՄՆ-ի պատմության մեջ խոշորագույն բացահայտման հետ: Առաջադրված մեղադրանքներով Ասանժին միագումար սպառնում Է մինչեւ 175 տարվա բանտարկություն:

Դատավարությունը կտեւի չորս շաբաթ եւ կբաժանվի երկու մասի: Առաջին փուլը կտեւի ընդհուպ մինչեւ փետրվարի 28-ը, ինչից հետո դատավարությունում կհայտարարվի եռամսյա ընդմիջում: Գործի քննությունը կվերսկսվի մայիսի 18-ին եւ կտեւի եւս երեք շաբաթ:

Եթե ԱՄՆ-ի իշխանությունների պահանջը բավարարվի, ապա Ասանժի հանձնման սանկցիան պետք Է տա Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Փրիթի Փաթելը: Բայց այդ դեպքում ավստրալացու փաստաբանը հնարավորություն կունենա վճիռը վիճարկել Լոնդոնի Բարձր դատարանում, իսկ ապա նաեւ Գերագույն դատարանում կամ Եվրոպայի Մարդու իրավունքների դատարանում, ինչը կարող Է տարիներ տեւել, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում