Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Իրանի ԱԳ նախարարությունը մեկնաբանել Է ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցները

Իրանի ԱԳ նախարարությունը մեկնաբանել Է ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցները
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Սահմանադրության պահպանման խորհրդի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն անհեթեթ են, Թեհրանի նկատմամբ նրա քաղաքականությունը ձախողվել Է, հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այդ միջոցները ոչ այլ ինչ են, քան առավելագույն ճնշման ամերիկյան քաղաքականության ձախողումը եւ պարտությունը»,- ասել Է Մուսավին, ում հայտարարությունը հրապարակված Է Իրանի ԱԳ նախարարության Telegram-ալիքում:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի պատժամիջոցներն «83 միլիոն իրանցիների» դեմ, տնտեսական ահաբեկչությունը եւ ճնշումը նրանց վրա արդյունքներ չբերեցին, իսկ պատժամիջոցների ցուցակում Իրանի Սահանադրության պահպանման խորհրդից մի շարք անձանց ներառումը «ծայրահեղ աստիճանի հուսահատության» դրսեւորումն Է:
Նա նաեւ խորհուրդ Է տվել Վաշինգտոնին հրաժարվել Իրանի նկատմամբ «պատժամիջոցների լեզվից» հօգուտ հարգալից վերաբերմունքի՝ սահմանափակիչ միջոցները որակելով «անհեթեթ» եւ «որեւԷ նշանակություն չունեցող», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]