Զելենսկին հայտնել է Ղրիմում ընտրություններ անցկացնելու ցանկության մասին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է Ղրիմում ընտրություններ անցկացնելու ցանկության մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մեր ցանկությունն է 2020-ի հոկտեմբերին անցկացնել տեղական ընտրություններ ողջ Ուկրաինայի տարածքում, այդ թվում՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների որոշակի տարածքներում, և կցանկանայինք նաև Ղրիմում»,-ասել է Զելենսկին:
Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչը շեշտել է, որ նման քայլը հնարավոր չէր լինի առանց քաղաքական պայմանների: «Մենք այս պատերազմը չսկսեցինք, բայց պետք է վերջ տանք դրան: Եվ մենք դա կանենք ձեզ հետ միասին»,-ասել է Զելենսկին:
2014-ի Մարտի 16-ինՂրիմումկայացածհանրաքվեիարդյունքումբնակիչների 96տոկոսըկողմէքվեարկելՌԴ-իհետմիավորմանը: