Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵՄ-ի խորհուրդը կոչ Է արել ամրապնդել համագործակցությունը նոր կորոնավիրուսի կապակցությամբ

ԵՄ-ի խորհուրդը կոչ Է արել ամրապնդել համագործակցությունը նոր կորոնավիրուսի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ի խորհուրդը նոր կորոնավիրուսի տարածման կապակցությամբ կոչ Է արել հանրակցության անդամ երկրներին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել համագործակցությունն ամրապնդելու համար: Այդ մասին ասված Է այն հայտարարության մեջ, որը փետրվարի 13-ին Բրյուսելում տարածվել Է ԵՄ-ի երկրների առողջապահության նախարարների արտահերթ հանդիպման արդյունքների վերաբերյալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԵՄ-ի խորհուրդն իր եզրակացություններում ողջունում Է ԵՄ-ի արդյունավետ հակազդումը նոր կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ ծագող մարտահրավերներին եւ կոչ Է անում անդամ պետություններին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել համագործակցությունն ամրապնդելու համար»,-նշվում Է հայտարարության մեջ: Բացի այդ, ԵՄ-ի խորհուրդը կոչ Է արել Եվրահանձնաժողովին՝ հանրակցության անդամ երկրների համար դյուրացնել անհատական պաշտպանության միջոցներից օգտվելը:

Լրագրողների այն հարցին, թե ԵՄ-ում հնարավոր Է արդյոք պաշտպանության միջոցների եւ դեղորայքի անբավարարություն նոր կորոնավիրուսի կապակցությամբ, առողջապահության եվրակոմիսար Ստելլա Կիրիակիդեսն ասել Է. «Այս պահի դրությամբ պաշտպանության միջոցների ու դեղորայքի դեֆիցիտ չկա: Մենք վերահսկում ենք իրադրությունը»: Ինչպես արդեն տեղեկացվել Է, Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակված մարդկանց թվի կտրուկ աճ Է արձանագրվել:

«Վանյի» լրատվական պորտալի տեղեկությունների համաձայն, որը վկայակոչում Է տարածաշրջանային իշխանությունների տվյալները, վարակված մարդկանց թիվը մեկ օրում ավելացել Է ավելի քան 15 հազարով եւ հասել 59,8 հազարի: Իշխանություններն այդ փաստը բացատրում են ախտորոշման նոր մեթոդի կիրառմամբ, որը թույլ Է տալիս ավելի արագ եւ ավելի ստույգ հայտնաբերել վարակվածներին:

Չինաստանում COVID-19 հիվանդությունից մահացածների թվաքանակը կազմել Է 1368, բուժվել Է 5 963 պացիենտ: Թարմացված տվյալների համաձայն, նոր կորոնավիրուսից մահացության պաշտոնական ցուցանիշը երկրում կազմում Է 2,28 տոկոս: Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդությունն առայժմ հաստատված սահմանում չունի. այն սխալ Է թոքաբորբ անվանել, սակայն շնչուղիների սուր հիվանդությունների թվին նույնպես չի դասված: Դրա շուրջ քննարկումները շարունակվում են, փետրվարի 13-ին հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յազարեւիչը: Պատասխանելով այն հարցին, թե կարելի Է արդյոք նոր հիվանդությունը թոքաբորբ կամ շնչուղիների սուր հիվանդություն անվանել, նա ասել Է. «Դա թոքաբորբ չԷ: Նոր հիվանդությունը տակավին քննարկվում Է»: Ըստ նրա՝ խոսքը վերաբերում Է «2019 թվականի կորոնավիրուսային հիվանդությանը»:

Կորոնավիրուսով ախտահարման առավել մեծ թվով դեպքերը տեղի են ունենում օդա-կաթիլային ճանապարհով: Փետրվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի ներկայացուցիչը: «Վիրուսի առանձնացումը հիվանդների կղանքից չի նշանակում վարակի տարածման հիմնական ուղու փոփոխում: Այն առաջվա պես ամենից հաճախ տարածվում Է շնչուղների կամ անմիջական շփման միջոցով»,- ասել Է գերատեսչության ներկայացուցիչը: Նա այդպես Է մեկնաբանել Գուանչժոուի Բժշկական համալսարանի հրապարակումն այն մասին, թե հիվանդների կենսագործունեության արգասիքները կարող են իրենց մեջ կորոնավիրուս պարունակել, ինչը հանգեցնում Է այն բանին, որ բնակելի շենքերի եւ հիվանդանոցների կոյուղին եւ օդափոխությունը կարող են պոտենցիալ կերպով վտանգավոր լինել առողջ մարդկանց համար:

Նոր կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութերը կսկսեն մարդկանց վրա թեստեր անցնել երեք – չորս ամիս հետո, հայտարարել Է ԱՀԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Սումիա Շվամինաթանը: Նա մեկնաբանել Է կորոնավիրուսի շուրջ իրադրությանը նվիրված գլոբալ համաժողովի արդյունքները, որը տեղի Է ունեցել փետրվարի 11-ին եւ 12-ին Ժնեւում՝ մոտավորապես 400 գիտնականների մասնակցությամբ:

Հանդիպման ավարտից հետո փորձագետները համաձայնեցրել են նոր հիվանդության հետ կապված աշխատանքի առաջանահերթությունները, այդ թվում՝ վիրուսի դեմ նոր պատվաստանյութերի մշակման կարգը: «Միջնաժամկետ առաջնահերթությունները վերաբերում են այդ հիվանդության համար պատվաստանյութերի եւ դեղորայքի մշակմանը: Մշակման փուլում են արդեն չորս հնարավոր պատվաստանյութեր: Ամենայն հավանականությամբ, առաջինը կամ երկրորդը կսկսեն մարդկանց վրա փորձարկել երեք – չորս ամիս հետո: Դա ինքնին շատ արագ առաջաընթաց կլինի»,- ասել Է ԱՀԿ-ի ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]