Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Եվրախորհրդարանը հավանություն տվեց Մեծ Բրիտանիայի հետ լայն համագործակցության բանաձեւին

Եվրախորհրդարանը հավանություն տվեց Մեծ Բրիտանիայի հետ լայն համագործակցության բանաձեւին

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանը փետրվարի 12-ին Ստրասբուրգում լիագումար նստաշրջանի ընթացքում հավանություն Է տվել այն բանաձեւին, որում արտահայտվել Է Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի հետ ասոցացման վերաբերյալ ամենալայն համաձայնագրի շուրջ բանակցությունների օգտին, բայց պահպանելով Եվրամիության շահերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բանաձեւը պաշտպանել Է 534 պատգամավոր, 39-ը դեմ են քվեարկել, 69-ը ձեռնպահ են մնացել: «Խորհրդարանը ցանկանում Է, որ Մեծ Բրիտանիայի հետ ասոցացման համաձայնագիրը լինի որքան կարելի Է ավելի լայն ու հիմնվի երեք սկզբունքի վրա՝ տնտեսական գործընկերություն, գործընկերություն արտաքին հարցերի շուրջ եւ առանձին ճյուղային հարցեր»,-ասված Է քվեարկության արդյունքների վերաբերյալ տարածված ԵԽ-ի հայտարարության մեջ: Միեւնույն ժամանակ պատգամավորներն ընդգծել են, որ ասոցացման շուրջ առաջիկա բանակցությունների ընթացքում հարկավոր Է հաշվի առնել, որ «երրորդ երկիրը չի կարող օգտվել նույն այն իրավունքներից, ինչ եւ ԵՄ-ի անդամ պետությունը»: ԵԽ-ում նաեւ նշել են, որ բանակցությունների ընթացքում անհրաժեշտ Է «երաշխավորել ԵՄ-ի միասնական շուկայի եւ մաքսային միության ամբողջականությունը, առավել զգայուն սեկտորների պաշտպանությունը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am