Մշակույթ

Հայտնի է Տիգրան Մանսուրյանի անվան մրցույթի հաղթողի անունը

1 րոպեի ընթերցում

Հայտնի է Տիգրան Մանսուրյանի անվան մրցույթի հաղթողի անունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակակից հայ կոմպոզիտորական արվեստի վառ ներկայացուցիչ Տիգրան Մանսուրյանի անվան ամենամյա երաժշտական մրցույթում հաղթող է ճանաչվել երիտասարդ կոմպոզիտոր Բրին Կիրշը (Bryn Kirsch)-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասված է «Դիլիջան» սենեկային երաժշտության համերգաշար նախագծի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

Հաղթողն արժանացել է 2 500 ԱՄՆ դոլար մրցանակի, ինչպես նաև իր ստեղծագործության պրոֆեսիոնալ ձայնագրության հնարավորություն է ստացել:

Մրցույթն անցկացվում է Կալիֆորնիայի երաժշտական բուհերի ուսանող կոմպոզիտորների շրջանում: Մրցույթի պարտադիր պայմաններից մեկն այն է, որ հնչող ստեղծագործությունը պետք է կապ ունենա հայկական իրականության հետ:

«Դիլիջան» սենեկային երաժշտության համերգաշարը հիմնադրվել է 2005 թվականին «Լարք» երաժշտական ընկերակցության անդամների կողմից: Այն միտված է ներկայացնել դասական երաժշտության գլուխգործոցները, ինչպես նաև գոհարներ՝ հայկական երաժշտության գանձարանից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում