Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 425-ի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդության հաստատված դեպքերի թվաքանակը փետրվարի 4-ին կազմել Է ավելի քան 20,4 հազար: Ինչպես ասված Է Առողջապահության պետական կոմիտեի հաղորդագրության մեջ, մահաբեր վախճանների թիվն ավելացել Է մինչեւ 425, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Երկրի եւս ավելի քան 23,2 հազար բնակչի նկատմամբ բժիշկները նոր կորոնավիրուսով վարակման կասկածներ ունեն: Չինաստանում հիվանդացածների թվաքանակն անցած օրվա համեմատությամբ աճել Է 3,2 հազարով, իսկ մահացածների թիվը՝ 64-ով: Գրեթե 2,8 հազար հիվանդների վիճակը գնահատվում Է՝ ծանր: Եվս 171,3 հազար բնակիչ գտնվում Է կարանտինում:
Վերջին տվյալներով՝ ախտահարվածների ավելի քան կեսը (13,5 հազար դեպք, այդ թվում 414 մահ) բաժին Է ընկնում Հուբեյի նահանգին, որը կորոնավիրուսի տարածման Էպիկենտրոնն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: