Միջազգային

Զելենսկին հայտնել Է խոցված ուկրաինական ինքնաթիռի մասին կարեւոր ձայնագրության առկայության մասին

1 րոպեի ընթերցում

Զելենսկին հայտնել Է խոցված ուկրաինական ինքնաթիռի մասին կարեւոր ձայնագրության առկայության մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան ունի իրանցի դիսպետչերների կարեւոր ձայնագրությունը, որն ապացուցում Է, որ Թեհրանում ի սկզբանե իմացել են հրթիռներով ուկրաինական ինքնաթիռի խոցման մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «1+1» ուկրաինական հեռուստաալիքի եթերում:

«Դա Թեհրանի դիսպետչերական ծառայության ձայնագրությունն Է Իրանի ինքնաթիռի հետ, որն այն ժամանակ վայրԷջքի Էր գնում: Ժամը 06:12-ին մեկնել Է մեր ինքնաթիռը, իսկ 06:30-ին պետք Է վայրԷջք կատարեր իրանական ինքնաթիռը: Նա այդ ամենը տեսել Է, եւ անձնակազմն սկսել Է խոսել դիսպետչերի հետ: Այնտեղ ամեն ինչ լսվում Է: Նա ասում Է, որ «ինձ թվում Է, որ հրթիռ Է թռչում»: Նա դա ասում Է ե՛ւ պարսկերեն, ե՛ւ անգլերեն. այնտեղ ամեն ինչ գրանցված Է», ասել Է Զելենսկին: Նրա խոսքով՝ այդ ձայնագրությունն այն բանի կարեւոր ապացույցն Է, որ իրանական կողմը հենց սկզբից գիտեր աղետի պատճառների մասին: «Դա նրանց հայտնի Էր արդեն ինքնաթիռի խոցման պահին»,-հավելել Է Ուկրաինայի նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում