Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վաշինգտոնի առաջարկած «դարի գործարքը» մղձավանջ Է աշխարհի ու տարածաշրջանի համար. Զարիֆ

Վաշինգտոնի առաջարկած «դարի գործարքը» մղձավանջ Է աշխարհի ու տարածաշրջանի 
համար. Զարիֆ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ խաղաղ կարգավորման վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկած ծրագիրը (այսպես կոչված «դարի գործարքը) մղձավանջ Է աշխարհի ու տարածաշրջանի համար: Այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դա մղձավանջ Է աշխարհի ու տարածաշրջանի համար».- գրել Է նա Twitter-ի իր Էջում: Նախարարը նաեւ «սնանկացած կառուցողի անիրագործելի երազանք» Է համարել Վաշինգտոնի պլանը: Նա հույս Է հայտնել, որ ԱՄՆ-ի նախաձեռնությունը «տագնապի ահազանգ կդառնա բոլոր մուսուլմանների համար, որպեսզի նրանք միավորվեն»: Հունվարի 28-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ միասին հայտարարել Է այսպես կոչված դարի գործարքի՝ պաղեստինա-իսրայելական խաղաղ կարգավորման հանգուցային դրույթները, որոնց հիմքում երկու պետությունների փոխադրաձ ճանաչումն Է: Վաշինգտոնն առաջարկում Է Պաղեստինի տարածքը, որը բաղկացած Է Գազայի հատվածից եւ Հորդանան գետի արեւմտյան ափից, անխզելիորեն կապել արագընթաց տրանսպորտային հաղորդակցությամբ. այդ կերպ, Թրամփի խոսքով՝ արաբական պետության տարածքը պետք Է կրկնակի մեծանա:

Միեւնույն ժամանակ, ինչպես ընդգծել Է ԱՄՆ-ի ղեկավարը, Վաշինգտոնը հաստատակամորեն մտադիր Է օրինական ճանաչել հրեական բնակավայրերը Հորդանան գետի արեւմտյան ափի օկուպացված պաղեստինյան հողերում, այսինքն՝ այդ կերպ Իսրայելինը ճանաչել նրա կողմից 1967 թվականից հետո զավթված հողերը»: Փաստաթղթում հատուկ ուշադրություն Է դարձվում Երուսաղեմի կարգավիճակին. Վաշինգտոնն առաջարկում Է արաբական պետության մայրաքաղաք ճանաչել Արեւելյան Երուսաղեմը (Նաթանյահուի ասելով՝ խոսքը վերաբերում Է Երուսաղեմի Աբու Դիս արվարձանին), եւ միաժամանակ Իսրայելի «անբաժանելի մայրաքաղաք» համարել ամբողջ Երուսաղեմը: ԱՄՆ-ի նախագահը որպես հաշտության գործընթացի պայմաններ Է նշել Պաղեստինի իշխանությունների հրաժարումը Գազայում գործող ՀԱՄԱՍ արմատական շարժման աջակցությունից, ինչպես նաեւ զինված պայքարի մեթոդներից: Դրա հետ մեկտեղ Վաշինգտոնը պնդում Է պաղեստինյան տարածքում հրեական բնակավայրերի կառուցման ծրագրի քառամյա «սառեցումը»: Որպես օժանդակություն կարգավորմանը՝ ԱՄՆ-ն առաջարկում Է 50 մլրդ դոլարի ներդրումներ; Նաթանյահուն պաշտպանել Է Թրամփի առաջարկը եւ պատրաստակամություն Է հայտնել անհապաղ խաղաղ բանակցություններ սկսել պաղեստինցիների հետ: Մինչդեռ Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը հայտարարել Է, որ հրապարակված պլանի իրականացում թույլ չի տա: Ելույթ ունենալով Ռամալլահում՝ Աբասը նշել Է, որ Թրափի պլանը «չի անցնի»: «Մենք կտրականապես մերժում ենք այդ գործարքը, մենք ավելի վաղ ասել ենք այդ մասին, եւ մեր դիրքորոշումը չի փոխվել»,- նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]