Միջազգային

Չինաստանը 635 միլիոն դոլար է հատկացրել կորոնավիրուստի կանխարգելման համար

2 րոպեի ընթերցում

Չինաստանը 635 միլիոն դոլար է հատկացրել կորոնավիրուստի կանխարգելման համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի իշխանությունները մոտավորապես 634,9 միլիոն դոլար են հատկացրել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և այն վերահսկելու նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հունվարի 27-ին Չինաստանի ֆինանսների նախարարությունը մոտավորապես 4,4 միլիարդ յուան է առանձնացրել (գրեթե 634,9 միլիոն դոլար) 2020 թվականին տարածում գտած նոր տեսակի կորոնավիրուսը կանխարգելելու և այն վերահսկելու համար»,-նշվում է նախարարության պաշտոնական կայքում:

Չինաստանի ֆինանսների նախարարությունը և առողջապահության հարցերով պետական կոմիտեն այս տարի 60,3 միլիարդ յուան (8,7 միլիարդ դոլար) են հատկացրել առողջապահության ոլորտում հասարակությանը մատոցվող ծառայությունների զարգացման և ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման համար:

ՉԺՀ-ի առողջապահության կոմիտեի վերջին տվյալներով` Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով հիվանդների թիվը հասել է 4515-ի, որոնցից 106-ը մահացել է: Վարակի դեպքեր են գրանցվել Հոնկոնգում, Մակաոյում, Թայվանում, Թայլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Մալազիայում, Գերմանիայում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում