Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ուկրաինան լիարժեք աշխատանքի Է վերադարձել ԵԽԽՎ-ում

Ուկրաինան լիարժեք աշխատանքի Է վերադարձել ԵԽԽՎ-ում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի պատվիրակության լիազորությունները ԵԽԽՎ-ում հաստատվել են, Կիեւը վեհաժողում վերադարձել Է լիարժեք աշխատանքի: Այդ մասին հունվարի 27-ին հայտարարել Է ԵԽԽՎ-ում Գերագույն ռադայի պատվիրակության անդամ, «Եվրոպական համերաշխություն» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ Ռադան որոշում Է ընդունել ԵԽԽՎ-ի ամենամյա նստաշրջանի աշխատանքին Ուկրաինայի պատվիրակության վերադառնալու մասին: Կիեւում այդ որոշումը հիմնավորել են այն բանով, որ Ուկրաինան «բարեխղճորեն կատարում Է Եվրոպայի խորհրդի հանդեպ ստանձնած պարտավորությունները»: «Ուկրաինայի պատվիրակության լիազորությունները հաստատվել են: Մենք վերադարձանք ԵԽԽՎ լիարժեք աշխատանքի»,- գրել Է Գոնչարենկոն Telegram-ում: 2019 թվականի սեպտեմբերին Կիեւը պաշտոնապես հրաժարվել Էր ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանին մասնակցելուց Ռուսաստանի պատվիրակության վերադառնալու պատճառով: ԵԽԽՎ-ում Ռուսաստանին որոշ իրավունքներից զրկել Էին 2014 թվականին ՌԴ-ին Ղրիմի վերամիավորումից հետո, ինչից հետո Մոսկվան դադարեցրել Էր իր մասնակցությունը նիստերին, իսկ այնուհետեւ սառեցրել Էր վճարումները կազմակերպության բյուջե: 2019 թվականի ամռանը ռուսաստանցիների իրավունքները լրիվ ծավալով վերականգնվել են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]