Միջազգային

ԵԽԽՎ-ի նոր նախագահ Է ընտրվել Հենդրիկ Դամսը

1 րոպեի ընթերցում

ԵԽԽՎ-ի նոր նախագահ Է ընտրվել Հենդրիկ Դամսը
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբերալների ու դեմոկրատների դաշինք հանուն Եվրոպայի (ALDE) քաղաքական խմբի ներկայացուցիչ բելգիացի սենատոր Հենդրիկ Դամսն ընտրվել Է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահի պաշտոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ի թղթակիցը հայտնել Է Ստրասբուրգում ընթացող նիստի դահլիճից:

ԵԽԽՎ-ում Բելգիայի պատվիրակությունը գլխավորող քաղաքական գործիչն այդ պաշտոնի միակ թեկնածուն Էր:

«Ցանկանում եմ սրտանց ձեզ շնորհակալություն հայտնել ցուցաբերված վստահության համար»,- հայտարարել Է խորհրդարանականը որոշման ընդունումից հետո:

Նաեւ, ինչպես հայտնել Է ՌԻԱ Նովոստին, Դամսը հույս Է հայտնել, որ իր նախագահության օրոք իրեն կհաջողվի այցելել ԵԽԽՎ-ի անդամ բոլոր երկրներ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում