Միջազգային

ՉԺՀ-ի իշխանությունները 43,5 մլն դոլար են հատկացրել Ուհանում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

1 րոպեի ընթերցում

ՉԺՀ-ի իշխանությունները 43,5 մլն դոլար են հատկացրել Ուհանում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի կառավարությունը 300 մլն յուան (43,5 մլն դոլար) Է հատկացրել Ուհան քաղաքում եւ նրա հարակից Հուբեյի կենտրոնական նահանգում նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Այդ մասին հունվարի 27-ին հայտնել Է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա տվյալներով՝ կենտրոնական ֆինանսական բյուջեից արտակարգ դրամական օգնության տրամադրմանն արդեն հավանություն Է տվել Զարգացման եւ բարեփոխումների պետական կոմիտեն: Միջոցները կուղղորդվեն թոքաբորբով ախտահարվածների համար երկու հիվանդանոցի կառուցմանը, ինչպես նաեւ հատուկ բժշկական սարքավորումների գնմանը:

Վերջին տվյալների համաձայն՝ ՉԺՀ-ում կորոնավիրուսով հիվանդացածների քանակը գերազանցել Է 2,7 հազարը, մահացել Է 80 մարդ: Վարակման դեպքերի մեծամասնությունը (1423, 76 մահացած) բաժին Է ընկնում Հուբեյի կենտրոնական նահանգին եւ դրա վարչական կենտրոն Ուհանին: ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեն ճշտել Է, որ մեկ օրում վարակվածների թիվն ավելացել Է 769-ով, ընդամենը երկրում հաստատված Է 2794 ախտորոշում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում