1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱՀԿ-ն կոչ Է արել բոլոր երկրներին նոր կորոնավիրուսից պաշտպանվելու միջոցներ ձեռնարկել

ԱՀԿ-ն կոչ Է արել բոլոր երկրներին նոր կորոնավիրուսից պաշտպանվելու միջոցներ ձեռնարկել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ իրավիճակների կոմիտեի փորձագետները նոր կորոնավիրուսի կապակցությամբ տեղի ունեցած նիստի ընթացքում բոլոր երկրներին հանձնարարել են պատրաստ լինել հիվանդության պատճառով միջոցներ ձեռնարկելուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Սպասվում Է, որ աշխարհում հիվանդանալու դեպքերի հայտնվելը կարող Է տարածվել ցանկացած երկրի վրա: Այսպիսով, բոլոր երկրները պետք Է պատրաստ լինեն իրականացնելու զսպման միջոցառումներ, ներառյալ ակտիվ համաճարակաբանական հսկողությունը, վաղ հայտնաբերումը, մեկուսացումը եւ դեպքերի կառավարումը, շփումներին հետեւելը եւ 2019-nCoV վիրուսի հարուցած վարակի հետագա տարածման կանխումը, ինչպես նաեւ ԱՀԿ-ին ամբողջական տվյալների տրամադրումը»,-ասված Է հաղորդագրության մեջ: Հիվանդության մի քանի դեպքերի մասին արդեն հայտնի Է դարձել Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Թաիլանդում, Սինգապուրում, ԱՄՆ-ում, Վիետնամում եւ Սաուդյան Արաբիայում: Մինչդեռ, ինչպես հայտնի Է դարձել հունվարի 23-ին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ձեռնպահ Է մնացել միջազգային արտակարգ դրության ռեժիմ հայտարարելուց: Կազմակերպության ղեկավարության հայտարարությամբ՝ ներկայում այդ քայլին դիմելու ժամանակը չԷ:

ԱՀԿ-ի փորձագետները պլանավորում են մոտ ժամանակներս հավաքվել եւս մեկ նիստի՝ թոքաբորբի բռնկման շուրջն իրավիճակի գնահատման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]