Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արարատ Միրզոյանը լուրջ կորուստ է համարում Գեորգի Կուտոյանի մահը

Արարատ Միրզոյանը լուրջ կորուստ է համարում Գեորգի Կուտոյանի մահը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը լուրջ կորուստ է համարում Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Միրզոյանն ասաց հունվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Ուզում եմ իմ խորը ցավակցությունը հայտնել Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ: Սա իսկապես լուրջ կորուստ է: Գեորգի Կուտոյանին հանդիպել եմ 9-10 տարի առաջ, մեկ-երկու շփում եղել է»,- ասաց Միրզոյանը:

Հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորմամբ: ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ դեպքի վայր են մեկնել ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Մեսրոպյանը: Դեպքի վայրում աշխատում են ՀՀ ՔԿ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Հայկ Գևորգյանի գլխավորությամբ:

Գեորգի Կուտոյանը ծնվել է 1981թ. սեպտեմբերի 30-ին, Երևանում: 2011թ. ՀՀ նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական: 2011-2014թթ. զբաղեցրել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահի պաշտոնը: 2016-2018թթ. եղել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]