Միջազգային

ԱՄՆ-ի հեռանալով Մերձավոր Արեւելքում կդադարեն անարխան ու երկպառակությունները. Մոհամադ Բաղերի

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի հեռանալով Մերձավոր Արեւելքում կդադարեն անարխան ու երկպառակությունները. Մոհամադ Բաղերի

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերձավոր Արեւելքում անարխիան եւ երկպառակությունները կավարտվեն այն բանից հետո, երբ տարածաշրջանից հեռանան ԱՄՆ-ի զինված ուժերը: Հունվարի 16-ին այդ մասին հայտարարել Է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին Թուրքիայի աշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ բանակցությունների ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Տարածաշրջանից ԱՄՆ-ի հեռանալուց հետո կվերացվի անարխիայի եւ բոլոր երկպառակությունների արմատը»,- մեջբերում Է անում իրանցի զինվորականի խոսքից Ֆարս գործակալությունը: Նա հավելել Է, որ «Իրանը շահագրգռված չԷ Էսկալացիայի հարցում, բայց կպատասխանի ցանկացած ագրեսիայի»:

Բաղերիի խոսքով՝ «ամերիկացիների կողմից Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի «Ալ Ղուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը վախկոտ Էր, անմարդկային եւ խախտեց բոլոր միջազգային նորմաները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում