Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Փետրվար

Բորիս Ջոնսոնը հնարավոր Է համարել Իրանի միջուկային գործարքի փոխարինումը «Թրամփի գործարքով»

Բորիս Ջոնսոնը հնարավոր Է համարել Իրանի միջուկային գործարքի փոխարինումը «Թրամփի գործարքով»

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հանդես Է եկել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) նոր համաձայնագրով փոխարինելու օգտին՝ ԱՄՆ-ի պայմաններով, եթե ԳՀՀԾ-ն պահպանել չհաջողվի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եթե մենք ազատվենք դրանից (ԳՀՀԾ-ից), այդ ժամանակ մեզ անհրաժեշտ կլինի փոխարինում, ԳՀՀԾ-ի խնդիրն այն Է, որ ամերիկյան տեսակետով այն վատն Է, այն սպառվել Է, բացի այդ այն համաձայնեցվել Է (ԱՄՆ-ի նախկին) նախագահ (Բարաք) Օբամայի կողմից, եւ նրանց (ամերիկյան) տեսակետով այն շատ թերություններ ունի: Բայց եթե մենք պատրաստվում ենք ազատվել դրանից, եկեք այն փոխարինենք, եկեք այն փոխարինենք «Թրամփի գործարքով», եւ դա գերազանց ելք կլինի իրադրությունից: (ԱՄՆ-ի) նախագահ (Դոնալդ) Թրամփը գերազանց գործարար Է»,- ասել Է Ջոնսոնը:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ղեկավարները հետեւողականորեն հանդես Էին գալիս ԳՀՀԾ-ի պահպանման օգտին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ