Սպորտ

Մխիթարյանի տրանսֆերը գնելու առաջարկ 

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանի տրանսֆերը գնելու առաջարկ 

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա»-ն ևս մեկ առաջարկով կդիմի «Արսենալ»-ին` Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը գնելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` անգլիական ԶԼՄ-ները գրում են, որ «Ռոմա»-ի նախկին` 10 միլիոն եվրո առաջարկն «Արսենալ»-ի համար անընդունելի է եղել, և այժմ իտալական ակումբը հայ կիսապաշտպանի համար առաջարկում է 14 միլիոն եվրո:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ից «Ռոմա» է տեղափոխվել մրցաշրջանի մեկնարկին` մեկ տարվա վարձավճարով: Մխիթարյանն այժմ վնասվածք ունի և խաղադաշտ կվերադառնա մի քանի շաբաթից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում