Միջազգային

Զելենսկին հորդորել Է ձեռնպահ մնալ Իրանում ինքնաթիռի կործանման շուրջ շահարկումներից

2 րոպեի ընթերցում

Զելենսկին հորդորել Է ձեռնպահ մնալ Իրանում ինքնաթիռի կործանման շուրջ շահարկումներից
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հորդորել Է ձեռնպահ մնալ Թեհրանում «Ուկրաինայի միջազգային ավիագծերի» մարդատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ «չստուգված վարկածներ» առաջ քաշելուց, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բոլորին շատ եմ խնդրում ձեռնպահ մնալ շահարկումներից եւ աղետի վերաբերյալ չստուգված վարկածներ առաջ քաշելուց մինչեւ պաշտոնական հաղորդագրությունների հրապարակումը»,-հունվարի 8-ին գրել Է նա իր Telegram-ալիքում:

Հունվարի 8-ին ավելի վաղ Իրանում Ուկրաինայի դեսպանությունը բացառել Է Իրանում ընկած ինքնաթիռի նկատմամբ ահաբեկչության վարկածը: Ինչպես նշել են դեսպանությունում, ավտիաաղետի պատճառ կարող Էին դառնալ շարժիչի հետ կապված խնդիրները:

«Նախնական տեղեկատվության համաձայն, ինքնաթիռը կործանվել Է տեխնիկական պատճառներով շարժիչի վթարի հետեւանքով: Այժմ ահաբեկչության վարկածը բացառված Է»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Հունվարի 8-ի առավոտյան Թեհրանի օդանավակայանից թռիչքից հետո կործանվել Է «Ուկրաինայի միջազգային ավիագծերի» Boeing-737 ինքնաթիռը: Ուկրաինայի ՆԳ նախարարության նախնական տվյալներով՝ ավիաաղետի հետեւանքով զոհվել Է 180 մարդ:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցավակցություն Է հայտնել զոհվածների հարազատներին: Նա ընդհատել Է ուղեւորությունը Օման եւ շտապ վերադարձել Կիեւ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում