Միջազգային

ԱՄՆ-ը երկրի ավիաընկերություններին արգելել Է թռիչքներն Իրանի եւ Իրաքի օդային տարածքով

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը երկրի ավիաընկերություններին արգելել Է թռիչքներն Իրանի եւ Իրաքի օդային տարածքով
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի քաղաքացիական ինքնաթիռների թռիչքներն արգելված են Մերձավոր Արեւելքի զգալի մասով, մասնավորապես, Իրանի, Իրաքի, Պարսից եւ Օմանի ծոցերի օդային տարածքով: Այդ մասին ասված Է ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության (FAA) ծանուցման մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դիրեկտիվը տարածված Է «Մերձավոր Արեւելքում ակտիվ ռազմական գործունեության եւ սաստիկ քաղաքական լարվածության» կապակցությամբ, որոնք կարող են բերել հաշվարկների հնարավոր սխալների եւ ոչ ճիշտ նույնականացման»:

Դիրեկտիվը վերաբերում Է Միացյալ Նահանգների բոլոր ավիաընկերություններին, FAA-ի կողմից հավաստագրված բոլոր անձանց եւ ԱՄՆ-ում գրանցված ինքնաթիռների բոլոր գործարկուներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում