Մեկ օրում ավելի քան հազար փախստական Է Սիրիա վերադարձել Լիբանանից ու Հորդանանից
13:18, 26 Դեկտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած 24 ժամվա ընթացքում ավելի քան հազար փախստական Է Սիրիա վերադարձել օտարերկրյա պետությունների տարածքներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Հակամարտող կողմերի հաշտեցման եւ փախստականների տեղաշարժի նկատմամբ հսկողության ռուսական կենտրոնի տեղեկագրում:
«Անցած օրվա ընթացքում արտասահմանյան պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն Է վերադարձել 1077 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս», «Թել-Քալահ» անցակետերով՝ 456 մարդ (137 կին, 233 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով՝ 621 մարդ (186 կին, 317 երեխա)»,-ասված Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում