Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». Հարրի Փոթերի մասին գրքերն առաջին հորիզոնականում են. Մանկական գրականություն. մայիս, 2019

6 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր». Հարրի Փոթերի մասին գրքերն առաջին հորիզոնականում են. Մանկական գրականություն. մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ մայիսի վաճառքի տվյալների:

Առաջին հորիզոնականում էՋ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը»գիրքը: Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները:

Երկրորդ հորիզոնականում է«Հայկական հեքիաթներ»գիրքը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են իրենց արդիականությունը պահպանած ճշմարտություններ ու արժեքներ:

Երրորդ հորիզոնականումՀանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ն են, որոնք քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքի, այլև մուլտֆիլմերի ու գեղարվեստական լիամետրաժ ֆիլմերի տեսքով, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:

Չորրորդ հորիզոնականում էբոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի`Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»ժողովածուն: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը»հինգերորդ հորիզոնականում է: Ամառային արձակուրդին Հարրի Փոթերը դարձյալ իր ազգականների տանն է, որտեղ նրա հետ կոպիտ ու վատ են վարվում: Շուտով Հարրին վերադառնում է դպրոց: Հելոուինին դպրոցի սրահներում տարօրինակ շշուկներ են լսվում, որ նշանակում է՝ հարյուրավոր տարիներ առաջ դպրոցում կառուցած Գաղտնիքների սենյակը կրկին բացվել է, և այնտեղ դարանած Սարսափն ազատ է արձակվել` սպառնալով ոչնչացնել ոչ կախարդ ընտանիքներում ծնված աշակերտներին:

Դեյվիդ Լիչֆիլդի «Արջը և դաշնամուրը»գիրքը վեցերորդ հորիզոնականում է: Մի օր արջի մի քոթոթ տարօրինակ մի իր է գտնում անտառում: Նա դիպչում է դաշնամուրի ստեղներին, և սկսվում է զարմանալի մի ուղևորություն... Թողնելով հայրենի տունը` Արջը հայտնվում է անծանոթ հրաշալի մի վայրում, որտեղ օդը լի է երաժշտության գեղեցիկ հնչյուններով, իսկ փառքն ու հարստությունը պատրաստ սպասում են նրան: Քաղաքը հենց այնպիսին էր, ինչպիսին Արջը պատկերացնում էր: Բայց սրտի խորքում ինչ–որ բան հանգիստ չէր տալիս նրան…

Յոթերորդ հորիզոնականումՋ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը»ստեղծագործությունն է: Տասներկու երկար տարիներ Ազքաբանի բանտում փակված էր Սիրիուս Բլեք անունով սոսկալի մի կալանավոր: Նրանից վախենում են բոլորը` մագլ թե մոգ: Ժամանակին Բլեքը մեկ անեծքով տասներեք հոգու էր միաժամանակ կործանել: Շատերը կարծում էին, որ նա լորդ Վոլդեմորի հետնորդն էր: Եվ ահա Սիրիուս Բլեքին հաջողվում է խորամանկել անգամ Ազքաբանի պահնորդներին և փախչել իր ատելի խցից: Ինչ-որ կերպ Բլեքը ճակատագրով կապված է Հարրիի հետ:

Ութերորդ հորիզոնականում է«Կախարդական զամբյուղը»գիրքը: Գրքում զետեղված են աշխարհի ժողովուրդների համով-հոտով հեքիաթները, որոնք ոչ միայն կօգնեն ընկղմվել կախարդական հեքիաթների աշխարհում, այլ նաև դառնալ գրքի հերոսը:

Իններորդ հորիզոնականում է«Աշխարհիիմաստունհեքիաթներ»ժողովածուն: Գիրքը վերահրատարակվել է, ներառում է նոր նկարազարդումներ եւ ձեւավորում, նոր իմաստուն հեքիաթներ... «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» նախագիծը ստեղծվել է ոչ միայն երեխաների, այլեւ բոլորի համար, ովքեր ցանկանում են կրկին ու կրկին մուտք գործել ճշմարիտ արժեքների, անսպառ իմաստության լուսավոր աշխարհ...

Տասներորդ հորիզոնականն է զբաղեցնումՀովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»ներառող ժողովածուն՝ նոր ու շքեղ պատկերազարդումներով: Գրքում ներառված են ամենահայտնի հեքիաթները՝ «Չախչախ թագավորը», «Տերն ու ծառան», «Սուտլիկ որսկանը», ինչպես նաև փոխադրություններն ու թարգմանությունները:

«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների ցանցերը:

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +9

Ջ. Ք. Ռոուլինգ

«Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը»

Զանգակ 36
2 +3 «Հայկական հեքիաթներ» GSM 33
3 +1

Հանս Քրիստիան Անդերսեն

«Հեքիաթներ»

Արևիկ 31
4 -2

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

GSM 28
5 -2

Ջ. Ք. Ռոուլինգ

«Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը»

Զանգակ 25
6 *

Դեյվիդ Լիչֆիլդ

«Արջը և դաշնամուրը»

Զանգակ 21
7 0

Ջ. Ք. Ռոուլինգ

«Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը»

Զանգակ 20
8 * «Կախարդական զամբյուղը» Արևիկ 13
9 * «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» Էդիթ Պրինտ 12
10 -4

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

Արևիկ 12
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում