Սպորտ

Հայաստանում առաջիկայում կբացվի միջազգային ստանդարտների համապատասխանող վազքուղի

1 րոպեի ընթերցում

Հայաստանում առաջիկայում կբացվի միջազգային ստանդարտների համապատասխանող վազքուղի

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մոտակա 1-2 ամսվա ընթացքում կկառուցվի աթլետիկայի համար նախատեսված, միջազգային ստանդարտներին համապատասխանող վազքուղի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը: «Ես հանդիպել եմ Ռոբերտ Էմմիյանի հետ: Նախատեսված է նաև հանդիպում վարչապետի հետ: Էմմիյանն ուզում է, որ աթլետիկայի համար նախատեսված վազքուղին ունենանք այս տարվա ընթացքում: Մոտակա 1-2 ամսվա մեջ մենք կունենանք այդ վազքուղին»,- նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ թե որտեղ կկառուցվի վազքուղին, դեռևս հստակեցված չէ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում