Միջազգային

Թուրքիան սպառնում է իրավական քայլերով, եթե ԱՄՆ-ը խանգարի F-35 կործանիչների մատակարարմանը

1 րոպեի ընթերցում

Թուրքիան սպառնում է իրավական քայլերով, եթե ԱՄՆ-ը խանգարի F-35 կործանիչների մատակարարմանը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան մտադիր է ձեռնարկել իրավական քայլեր, եթե Միացյալ Նահանագները փորձեն խանգարել ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչների մատակարարմանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին գրել է Sabah թերթը, վկայակոչելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինին:

« F-35-ը համարվում է միջազգային ծրագիր, և Թուրքիան կձեռնարկի իրավական քայլեր այն դեպքում, եթե ձեռնարկվեն ինչ որ միջոցներ՝ կործանիչների մատակարարումը կասեցնելու ուղղությամբ»,- ասել է Քալինը:

Հուլիսի 29-ին Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան կդիմի Միջազգային արբիտրաժային դատարան, եթե ԱՄՆ-ը հրաժարվի մատակարարել Անկարայի կողմից ձեռք բերված կործանիչները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում