Քաղաքականություն

«Օրինաց երկիր» կուսակցությունն առաջարկում է բեռնաթափել ընտրողների ցուցակները

2 րոպեի ընթերցում

«Օրինաց երկիր» կուսակցությունն առաջարկում է բեռնաթափել ընտրողների ցուցակները

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օրինաց երկիր» կուսակցությունն առաջիկա ընտրությունների համար առաջարկում է ընտրողների ցուցակների բեռնաթափում` կրկնաքվեարկությունները բացառելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կուսակցության խոսնակ Էդգար Առաքելյանն այս մասին ասաց Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

«Պետք է բեռնաթափվեն և մաքրվեն ուռճացված ցուցակները, որպեսզի կրկնաքվեարկութունները բացառվեն: Առաջարկում ենք ստեղծել ընտրողների ռեգիստր, որտեղ առանձնացված կլինեն Հայաստանում գտնվող անձանց և երկրից վեց ամսից ավելի բացակայող մարդկանց ցուցակները»,-ասաց խոսնակը:

Նա կարևորեց նաև հանրային քննարկումների ակտիվ անցկացումը և քվեարկության գաղտնիության ապահովման նպատակով քվեախցիկների կահավորումը:

Խոսնակի կարծիքով` մամուլը ընտրությանը և դրան նախորդող օրերին սխալ ինֆորմացիայի համար պետք է հերքում ներկայացնի վեց ժամվա ընթացքում:

Հերքման ինստիտուտի ավելի լավ աշխատանքի հետ կապված հանձնաժողովի նախագահ Դանիել Իոաննիսյանը նշեց` այդ հարցն իրենց սեղանին է: «Պետք է այնպես անենք, որ հերքման ժամկետները դառնան ողջամիտ: Մանավանդ ընտրությունների ժամանակ դրանք պետք է սեղմ ժամկետներում լինեն»,-նշեց Իոաննիսյանը:

Անդրադառնալով ընտրողների ցուցակների մաքրմանը` նա նշեց` չկա հստակ ինֆորմացիա, թե ընտրական ցուցակներում առկա մարդկանցից ովքեր են հանրապետությունում, ովքեր` ոչ: Ցավոք չեն էլ կարող լինել: Վավեր փաստաթուղթ չունեցող 100 000 -190 000 մարդ դուրս կմնա ցուցակից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում