ՀՀ նախագահը դատավորներ է նշանակել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրովԳեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել Արմիդա Ոսկանյանը: Նախագահի մեկ այլ հրամանագրովՇիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել Իվան Բաղմանյանը:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից: