Տարածաշրջանային

ԵԽԽՎ-ն քննադատել է Ադրբեջանի իշխանություններին ՀԿ-ների գործունեությունը խոչընդոտելու համար

2 րոպեի ընթերցում

ԵԽԽՎ-ն քննադատել է Ադրբեջանի իշխանություններին ՀԿ-ների  գործունեությունը խոչընդոտելու համար

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Իվա Կրուշենն ներկայացնել է ԵԽ մի շարք երկրներում հասարակական կազմակերպությունների իրավունքներիխախտման վերաբերյալ զեկույցը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: Զեկույցում ընդգրկված է եղել նաև Ադրբեջանը: Եվրախորհուրդը նախապես Ադրբեջանի իշխանություններին կոչ էր արել վերացնել ՀԿ-ների վերաբերյալ օրենսդրությունը, չկիրառել ՀԿ-ների գործունեությունը սահմանափակող քայլեր և հետևել Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը:

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջնում, որը մեկնարկել է հունիսի 25-ին, քննարկվել են Ադրբեջանի հետ կապված մի շարք հարցեր:

ԵԽԽՎ-ում հունիսի 25-ին և 26-ին քննարկվել են Ադրբեջանում 2018 թ. տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքները, պատրաստվել է «Քաղբանտարկյալներն Ադրբեջանում» զեկույցը:

Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույցը հունիսի 25-ին ներկայացրել էռումինացի պատգամավոր Ռիեկարդ Բադեն, որում իրավական գնահատական է տրվել ընտրություններին, դրանց համապատասխանությանը կամ անպահամապատասխանությանը ժողովրդավարության նորմերին և Եվրոպայի խորհրդի չափանիշներին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում