Միջազգային

Ուկրաինան Ռուսաստանին փոխանցել է փոխանակման համար դատապարտյալների ցանկը

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան Ռուսաստանին փոխանցել է փոխանակման համար դատապարտյալների ցանկը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան Ռուսաստանին է ներկայացրել դատապարտված ռուսաստանցիների ցանկը, որոնց երկրի իշխանությունները պատրաստ են փոխանակել Ռուսաստանում ձերբակալված ուկրաինացիների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԻԱ նովոստին, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Բարձրագույն Ռադայի փոխխոսնակ Իրինա Գերաշչենկոն:

Նրա խոսքով՝ համապատասխան նամակն ուղարկվել է Մինսկի խմբերում Ռուսաստանի ներկայացուցիչներին: Ցանկում ներառվել է 23 անձ:

Հունիսի 6-ին Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ այդպիսի պաշտոնական առաջարկ չեն ստացել: Կրեմլում ընդգծել են, որ այդպիսի հարցերով զբաղվում է հատուկ աշխատանքային խումբը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում