1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԵՄ-ն պետք Է պատրաստ լինի Իրանի հետ գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու հետեւանքներին. Տուսկ

ԵՄ-ն պետք Է պատրաստ լինի Իրանի հետ գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու 
հետեւանքներին. Տուսկ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը պետք Է պատրաստ լինի Իրանի հետ գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու բացասական հետեւանքներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Սոֆիայում հայտարարել Է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը՝ ելույթ ունենալով ԵՄ-Արեւմտյան Բալկաններ գագաթնաժողովի նախաշեմին կայացած մամուլի ասուլիսում:

«Մենք դիտարկում ենք ԱՄՆ-ի դուրս գալու բացասական հետեւանքներից եվրոպական ընկերություններին պաշտպանելու միջոցները: Ես ցանկանում եմ, որ Եվրահանձնաժողովը գործողությունների պատրաստման կանաչ լույս տա այն դեպքում, եթե տուժեն եվրոպական շահերը»,- ասել Է նա: Ինչպես արդեն տեղեկացվել Է, Եվրամիության երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարները մայիսի 16-ին ԵՄ-ի խորհրդում նախագահող Բուլղարիայի մայրաքաղաքում կքննարկեն Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ ստեղծված իրադրությունը, որից դուրս գալու մասին ավելի վաղ հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

Հանրակցության ղեկավարներն այդ խնդրին կնվիրեն աշխատանքային ընթրիքը, որից հետո հաջորդ օրը՝ մայիսի 17-ին, կկայանա ԵՄ-Արեւմտյան Բալկաններ գագաթնաժողովը: «Ինչ վերաբերում Է միջուկային գործարքից դուրս գալու ԱՄՆ-ի որոշմանը, ապա ես կխնդրեմ երեք ղեկավարների՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որոնք ստորագրել են համաձայնագիրը, ներկայացնել իրադրության իրենց գնահատականը ԱՄՆ-ի դուրս գալուց հետո»,-հայտարարել Է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը Սոֆիայում գագաթնաժողովի նախաշեմին ԵՄ-ի ղեկավարներին հղած նամակում: Նրա խոսքով՝ պետությունների ու կառավարությունների ղեկավարները պետք Է հավաստեն հանձնառությունը իրանական համաձայնագրին: «Ես կցանկանայի, որ մեր քննարկումը առանց որեւԷ կասկածի հավաստի, որ այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը կատարում Է գործարքի պայմանները, ԵՄ-ն նույնպես կկատարի դրանք»,-ընդգծել Է նա:

Բացի այդ, ինչպես Բրյուսելում լրագրողներին հայտնել Է ԵՄ-ի խորհրդի մի աղբյուր, հանրակցության ղեկավարները մտադիր են քննարկել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո միության տնտեսական շահերի պաշտպանությանն ուղղված միջոցառումները: «Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը եւ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին կներկայացնեն այն բանի զանազան տարբերակները, թե ինչպես կարելի Է պաշտպանել ԵՄ-ի տնտեսական շահերն ու ներդրումները միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]