Պաշտոնական

ՀՀ նախագահը Գեորգի Կուտոյանին և Վլադիմիր Գասպարյանին ազատեց զբաղեցրած պաշտոններից

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը Գեորգի Կուտոյանին և Վլադիմիր Գասպարյանին ազատեց զբաղեցրած պաշտոններից

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 10-ին ստորագրած հրամանագրերով Գեորգի Կուտոյանին ազատել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի, իսկ Վլադիմիր Գասպարյանին՝ ՀՀ ոստիկանության պետի պաշտոններից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-ին Վլադիմիր Գասպարյանին և Գեորգի Կուտոյանին պաշտոններից ազատելու առաջարկով դիմել էր ՀՀ նախագահին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում