Տնտեսություն

Հայաստանում աշխատողների թվի և ամսական միջին աշխատավարձի աճ է գրանցվել

1 րոպեի ընթերցում

Հայաստանում աշխատողների թվի և ամսական միջին աշխատավարձի աճ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018թ. հունվար-մարտ ամիսներին 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ առկա է շուրջ 5.6 մլրդ դրամ կամ 7% եկամտային հարկի հաշվարկային աճ: Ցուցանիշը հիմնականում պայմանավորված է առևտրային հարկ վճարողների մոտ գրանցված շուրջ 6.1 մլրդ դրամ կամ 12.6% աճով: 2018 թվականին 2017-ի դիտարկվող ամիսների համեմատ ամսական միջին աշխատավարձն աճել է 7060 դրամով կամ 4.3%-ով, իսկ վարձու աշխատողների թիվն աճել է 18,029–ով կամ 3,7%-ով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում