Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Մայիսի 8-ին «Ծառուկյան» դաշինքը կքվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին

Մայիսի 8-ին «Ծառուկյան» դաշինքը կքվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 8-ին կայանալիք ՀՀ վարչապետի ընտրության երկրորդ փուլին ևս «Ծառուկյան» դաշինքը քվեարկելու է Նիկոլ Փաշինյանի օգտին: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Մարիոթ» հյուրանոցում Փաշինյանի հետ կայացած բանակցություններից հետո հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Ծառուկյան» դաշինքը մայիսի 8-ին նույնպես կպաշտպանի ժողովրդի թեկնածուին: Այսօր հաղթանակը ժողովրդինն է, երկրորդ անգամ ևս կողմ ենք քվեարկելու: Մենք ժողովրդի թեկնածուի կողքին ենք»,- հայտարարեց Ծառուկյանը:

Հայաստանը մայիսի 8-ին կունենա վարչապետ, իսկ ՀՀԿ-ն աջակցելու է Խորհրդարանի 1/3 կողմից առաջադրված թեկնածուին. Հանրապետականը սեփական թեկնածու չի առաջադրելու: Այս մասին հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am