Տարածաշրջանային

Ալիևյան ռեժիմը փորձում է հերթական անգամ խստացրել հանրահավաքների համար նախատեսված պատիժները

2 րոպեի ընթերցում

Ալիևյան ռեժիմը փորձում է հերթական անգամ խստացրել հանրահավաքների համար նախատեսված պատիժները

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի իշխանությունները փորձում են խստացրել հանրահավաքների, ցույցերի, փողոցներում իրականացվող երթերի անցկացման կարգի խախտումներով պայմանավորված պատժամիջոցները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն:

Ադրբեջանի խորհրդարան ներկայացված օրինագծի համաձայն՝ սահմանված կարգերի խախտման պարագայում ֆիզիկական անձանց համար նախատեսվում է 170-ից 300, պաշտոնյաների համար՝ 350-ից 500, իրավաբանական անձանց համար՝ 2300-ից 3500 ԱՄՆ դոլարին համարժեք տուգանքներ:

Օրինագիծն Ադրբեջանի խորհրդարանում քննարկվելու է 2018թ. մայիսի 1-ից 2-ը տեղի ունեցող լիագումար նիստերի ժամանակ:

Օրինագծի համաձայն՝ տուգանքները չվճարող անձինք կենթարկվեն կալանքի:

Ադրբեջանում ընդդիմության և կրոնական խմբերի կողմից իրականացվող հավաքները ճնշվում են բիրտ մեթոդներով: Հանրահավաքներին հաջորդում են լրագրողների, ընդդիմադիր և կրոնական ակտիվիստների քաղաքական մոտիվներով ձերբակալությունները:

Ալիևյան բռնատիրական վարչակարգի կամակատար ոստիկանությունը եւ անվտանգության ուժերը հետևողականորեն շարունակում են օգտագործել բոլոր միջոցները՝ հետապնդելու իշխանություններին քննադատող անձանց: Այս նպատակով Ադրբեջանում լայնորեն կիրառվում է շանտաժը, լրագրողների անձնական կյանքի վերաբերյալ տեսանյութերի հրապարակումը,նրանց դեմ ուղղվածհարկերից խուսափելու, թմրամոլության եւ խուլիգանության մեղադրանքները: Իշխանությունն արտասահմանից քննադատող գործիչների վրա Ադրբեջանի իշխանական ուժերը ճնշում են գործադրում նրանց ադրբեջանաբնակ հարազատների միջոցով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում