Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵԽԽՎ-ն ընդունել է իր պատգամավորների և Ադրբեջանի իշխանությունների միջև կոռուպցիոն գործարքների վերաբերյալ զեկույցը

ԵԽԽՎ-ն ընդունել է իր պատգամավորների և Ադրբեջանի իշխանությունների միջև կոռուպցիոն գործարքների վերաբերյալ զեկույցը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ ) լիագումար նիստում ապրիլի 26-ին բուռն քննարկումներից հետո ընդունվել է կոռուպցիոն գործարքների վերաբերյալ   անկախ հետաքննչական մարմնի կողմից ներկայացված 219 էջանոց զեկույցը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

ԵԽԽՎ պատգամավորների հետ կոռուպցիոն սկանդալների մեջ ներքաշված գլխավոր ֆիգուրները Ադրբեջանի իշխանություններն են:

Փաստաթուղթը վերաբերում է ԵԽԽՎ մի շարք պատգամավորների համակարգված կաշառակերությանը, երբ նրանք կոնկրետ երկրների շահերից բխող գործունեություն ծավալելու և քվեարկելու դիմաց ստացել են գումարներ և նվերներ: Ամենառատաձեռն կաշառքները ԵԽԽՎ պատգամավորները ստացել են Ադրբեջանից (հազարավոր դոլարներ, թանկարժեք նվերներ, շքեղ հյուրանոցներում անբարո ծառայություններ մատուցող աղջիկների ուղեկցությամբ ժամանց և այլն):

ԵԽԽՎ բյուրոն 2017թ. հունվարի 27-ին որոշում էր կայացրել ԵԽԽՎ-ում անցկացնել կոռուպցիոն գործարքների վերաբերյալ անկախ հետաքննություն: 2017թ. մայիսի 29-ին բյուրոն նշանակել էր քննչական խմբի երեք անդամներ՝ նախկին դատավոր ՄԻԵԴ-ի նախկին նախագահ Նիկոլաս Բրատզը (Մեծ Բրիտանիա), Ֆրանսիայի նախկին դատավոր Ժան Լուի Բրիեգերին եւ նախկին ՄԻԵԴ-ի դատավոր Էլիզաբեթ Ֆուրան (Շվեդիա):

Հետաքննչական խումբը առանձնացրել էր ԵԽԽՎ 17 պաշտոնյայի, որոնք ներգրավված են եղել համակարգված կոռուպցիայի մեջ:

Հետաքննչական խումբը 9 ամիս տևած աշխատանքներից հետո ներկայացրել է քննության արդյունքները:

Ըստ ներկայացվող մեղադրանքների` 2013թ-ի հունվարին ԵԽԽՎ որոշ ներկայացուցիչներ կամ նախկին ներկայացուցիչներ Ադրբեջանի քաղաքական բանտարկյալների վերաբերյալ ԵԽԽՎ վերահսկողության զեկույցին դեմ քվեարկելու համար Ադրբեջանի կառավարությունից կաշառք են վերցրել: Այս մասին տեղեկությունները տարածվել են զանգվածային լրատվական միջոցներում, ինչից հետո ԵԽԽՎ-ն սկսել է զբաղվել այդ հարցով: 

ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ներկայացուցիչ Քրիստոֆ Շտրասսերի կողմից ներկայացված Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ վերահսկողության զեկույցը քվեարկության արդյունքում չի հաստատվել և ենթադրվում է, որ ԵԽԽՎ որոշ ներկայացուցիչներ, կաշառվելով Ադրբեջանի կողմից, դեմ են քվեարկել: 2017-ի հունվարին ԵԽԽՎ 60-ից ավելի պատգամավորներ պահանջել են այս հանգամանքի հետ կապված անցկացնել անկախ հետաքննություն: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությունն էլ դիմել է Եվրոպայի խորհուրդ Ադրբեջանի հետ կապված կոռուպցիայի վերաբերյալ հայտարարությունները քննության առնելու պահանջով:

2017-ի մարտի վերջին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը նամակ է հղել ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին՝ հորդորելով ուսումնասիրել ԵԽԽՎ պատգամավորների շրջանում կոռուպցիայի մասին հայտարարությունները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]