Տնտեսություն

Հայաստանն ու ԵՄ-ն հստակեցրել են տեխնիկական և բյուջետային աջակցության ծրագրերը

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ու ԵՄ-ն հստակեցրել են տեխնիկական և բյուջետային աջակցության ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում հունվարի 29-ին տեղի է ունեցել նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպմանը մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի, Հայասստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության, ինչպես նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության համապատասխան ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող տեխնիկական և բյուջետային աջակցության ծրագրերին, այդ շրջանակներում 2018թ. ընթացքում նախատեսվող գործընթացներին, դրանց իրականացման քայլերին և համապատասխան իրազեկման միջոցառումներին, ինչպես նաև երկկողմ առավել արդյունավետ համագործակցության շարունակականության ապահովմաննառնչվող հարցեր։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում