Միջազգային

ԱՄՆ-ը Լիբանան կվերադարձնի ավելի քան 5 մլն դոլար ընդհանուր արժողությամբ գողացված քանդակները

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը Լիբանան կվերադարձնի ավելի քան 5 մլն դոլար ընդհանուր արժողությամբ գողացված քանդակները

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանհեթենի շրջանային դատախազ Սայրուս Վենսը խոստացել է Լիբանան վերադարձնել ավելի քան 5 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ քանդակները, որոնք գողացվել են այդ երկրում քաղաքացիական պատերազմի ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին տեղեկացրել է դատախազի գրասենյակի մամուլի ծառայությունը:

«Ամբողջ աշխարհում պատմական վայրերից գողացված իրերի առևտուրը դադարեցնելու պարտավորությունը իմ գրասենյակն իր վրա է վերցնում: Ես շնորհակալություն եմ հայտնում այլ երկրներում մեր գործընկերներին, ինչպես նաև՝ Ազգային անվտանգության գործակալության հետաքննությունների բյուրոյին՝ աջակցության համար», - նշել է Վենսը:

Հայտնաբերված քանդակները գողացվել են Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ և վաճառվել կոլեկցիոներներին: Դրանցից մեկը մարմարից ցլի գլուխ է, որը գնահատվում է 1.2 միլիոն դոլար եւ որը ցուցադրվել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում:

Մանհեթենի շրջանային դատախազը հայտարարել է հնագույն իրերի առևտրի դեմ պայքարի ստորաբաժանում ստեղծելու մասին: Վենսի խոսքով՝ 2012 թվականից իր գրասենյակը վերադարձրել է մի քանի հազար գողացված իր, որոնց ընդհանուր արժողությունը գնահատվել է ավելի քան 150 միլիոն դոլար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում